Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

ՈՒղերձ բանտից

ՈՒղերձ բանտից
08.11.2025 | 11:52

(Արթուր Վարդանյանի պատասխանը Ալիևին՝ բանտից)

Հույս ունեմ և սպասում եմ, որ իմ այս ուղերձը կհասնի քեզ։

Գիտեմ և հասկանում եմ, որ քո ամենալավ երազում անգամ չէիր պատկերացնում, որ կկարողանաս հոխորտալ հայ ժողովրդի վրա, և հիմա քո եսն ու էգոն ուղղակի ցույց են տալիս այն Ալիևին, որը ոչ միայն չարիք է եղել ու կա տարածաշրջանի խաղաղության և կայունության համար, այլ նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Այն ատելությունը, որը դու զգում ես մեր՝ հայերիս նկատմամբ, քո ժողովուրդը զգում է քո նկատմամբ, բայց այս ամենը թողնենք հետոին, որովհետև վստահ եմ, որ դու դա շուտով ինքդ կբացահայտես և կտեսնես։

Վերադառնամ քո հայտարարություններին, քեզ բնորոշ արտահայտություններով, ինչպիսիք են «հաղթանակ», «Արևմտյան Ադրբեջան», «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցիների վերադարձ, Սևանի և Երևանի գրավում և այլն։

Նախ սկսեմ էնտեղից, որ դու Արցախում չես հաղթել, ինչպես որ հայտարարում ես, դու ուղղակի այն գնել ես, և հիմա քո մեջ մեծ վախ կա, որ մի օր դա կարող է բացահայտվել և դու ստիպված ես լինելու պատասխանատվություն կրել, իսկ թե ումից ես գնել՝ ամբողջ աշխարհը գիտի քո հոր և քո կողմից խավիարային քաղաքականության մասին։ Եթե քեզնից վերցնեն այդ խավիարը, դու կդառնաս հասարակ մի ձկնկիթ, մինչդեռ հիմա դու քեզ շնաձուկ ես զգում։ Ի դեպ, մի խորհուրդ քեզ ինձանից․ փոխեք Ադրբեջանում եղած բոլոր «Հայելիները», դրանք չեն արտացոլում իրականությունը։

Հավատա՝ ես հասկանում եմ քեզ և գիտեմ, որ այսօրվա Հայաստանի ներսում եղած պառակտումը և անհամաձայնությունները քեզ հույս են ներշնչում, որ դու կկարողանաս վերջնական ծնկի բերել հայ ժողովրդին և հայոց պետականությունը, բայց պետք է քեզ հիասթափեցնեմ, որովհետև անկախ բոլոր դժվարություններից՝ մենք առաջին անգամ չէ որ հաղթահարել ենք քո նման արնախում բռնապետներին, և դու Հայոց հազարամյակների պատմության մեջ լրացնելու ես այն արնախում բռնապետների ցուցակը, որոնց երազանքն է եղել իսպառ ոչնչացնել հայ ժողովրդին, հայոց պատմությունը և Հայ առաքելական եկեղեցին, բայց այդպես էլ երազախաբ եղած հեռացել են այս աշխարհից։ Հավատա՝ դու նույնպես նրանցից մեկն ես լինելու։

Վստահ եմ, որ հայ ռազմագերիների նկատմամբ քո կողմից կազմակերպված շոուի և կեղծ դատավարությունների միջոցով փորձում ես արդարացնել Արցախի բռնազավթումը և դրա հետ մեկտեղ վախ ներշնչել հայ ժողովրդի սրտում, բայց պետք է նորից հիասթափեցնեմ քեզ և հիշեցնեմ, որ անգամ 110 տարի առաջ Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը չվախեցրեց հայ ազգին։ Անդեմ ավելին՝ վախի փոխարեն հայ ժողովրդի սրտում գոյացավ կամքի, հաստատակամության, վրեժի և ցասումի զգացմունք, ապրելու ցանկություն և կյանքի ծարավ։ Ամեն մի հարվածի հետ մենք ավելի ու ավելի ենք սիրում մեր սուրբ հայրենիքը, մեր հողն ու ջուրը, և ավելի է խորանում մեր հիշողությունը, դրանով ամրապնդելով մեր արմատները այս սուրբ հողում, որը մեզ համար հայրենիք է եղել, կա ու կլինի, իսկ ձեր համար այն լոկ ճանապարհ է դեպի ձեր Ալթայ։

Իմ այս ուղերձը քեզ եմ ուղղում բանտից, բայց եթե դուք մտածում եք, որ բանտը կհուսահաստեցնի մեզ, կկոտրի, կնվազեցնի մեր կամքն ու սերը դեպի մեր հայրենիքը, պայքարի ցանկությունը հանուն մեր ազատության, կխեղդի մեր կյանքի ծարավը և ապրելու ցանկությունը, ուրեմն դուք լավ չեք ճանաչում հային։

Հայաստանի թե՛ Ադրբեջանի բանտերում, մենք եղել ենք, կանք ու կմնանք հայ, մինչդեռ դուք ինքնության փնտրտուքի մեջ եք, այնպես որ եթե դուք մտածում եք, որ կարող եք ուժով ծնկի բերել իմ ժողովրդին, իմացեք, որ մեր սրտում կասկածի ու վախի նշույլ անգամ չկա, և հիմա էլ պատրաստ ենք յուրաքանչյուր պահի մեկ բռունցք դարձած պաշտպանել մեր հայրենիքը, հայ ժողովրդին և հայոց պետականությունը։

Իսկ հիմա զգուշացնում եմ քեզ. բավական է խոսես «միջանցքներից» ու «հաղթանակներից», «Սևանից» և «Երևանից», որովհետև քո ուժը «խավիարային» է, իսկ մեր ուժը՝ հավատն առ Աստված, սերը դեպի մեր հայրենիքը և միասնությունը։

Քո «խավիարը» շուտով կվերջանա, իսկ մեր հավատը, սերը, միասնությունը հավերժ են։

Ինչքան էլ դու փորձես խեղաթյուրել պատմությունը` կոչ անելով քո պատմաբաններին նորից ու նորից գրել ձեր պատմությունը, միևնույն է՝ դուք ձեր վրայից թափ չեք տա հարյուրամյա քոչվոր ցեղերի փոշին, և եթե չլիներ բոլշևիզմը, դուք հիմա հեռավոր տափաստանում անասնապահությամբ կզբաղվեիք։

Ես կարող եմ հիմնավորել իմ ամեն մի խոսքը պատմությունից մեջ բերված օրինակներով, ՄԱԿ-ի կոնվենցիաներով և ներկայիս տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, որպեսզի հասկանաս, որ իմ խոսքերը միայն հայրենասերի ցասում ու պոռթկում չեն, բայց անկեղծ ասած դրա ցանկությունը չունեմ, իսկ եթե դու դրա ցանկությունը կունենաս, ապա կարող ես քո այդ պատմաբաններին ասել, որ ինչ-որ հորինված պատմություններ գրելու փոխարեն կարող են քեզ ներկայացնել իրականությունը։ Այդպիսով չես հայտնվի դժվարին կացության մեջ, երբ ավարտվի քո «խավիարը», և այսօրվա քո արած հայտարարություններին ծափահարողները պարզապես արհամարհելու են քեզ, ու դու բախվելու ես դաժան իրականությանը։ Իսկ եթե քարտեզային քաղաքականություն ես ուզում վարել, ապա սկսիր Բաքվից և այն վերանվանիր «Բակուրակերտ», ու հետո այդպես շարունակ։

Ինչևէ, իմ ասելիքը պարզ է։ Վերջում կանդրադառնամ տանկերով կամ ավտոմեքենաներով Հայաստանը նվաճելու մասին քո հայտարարությանը։

Դուք տանկերով նույնիսկ Արցախը չկարողացաք նվաճել, ուր մնաց ավտոմեքենաներով Հայաստանը նվաճեք, իսկ մենք` հայերս, ոտքով Արցախ ենք ազատագրել։ Ինչևէ, զգույշ եղիր քո սպառնալիքի մեջ, որովհետև, թեկուզ բանտում, բայց իմ ոտքերը շարունակում են ամուր լինել, և ոչ միայն իմ մասին է խոսքը։

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ.Գ.՝

Պատերազմն ավարտված չէ, քանի դեռ չի վերականգնվել արդարադատությունը և չկա արժանապատիվ խաղաղություն։

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ